«Մի՛ քաշվիր, վերցրո՛ւ տղաս, տեսնում եմ այս ցուրտ ու թաց օրով չարչարվում ես». գիտե՞իք, որ ՊԱԿ-ը մեծն Իսահակյանի տան վրա գործակալ էր դրել. ահա, թե ինչպես անվանի գրողը ամաչացրեց այդ գործակալին

Իսահակյանի տան վրա ՊԱԿ-ը դրել էր իր գործակալը, որ հետևի ելումուտ անողներին, և ի՜նչ իմանաս, թե էլ ինչ է հետաքրքրել այդ սարսափելի հիմնարկությանը: Բայց այս դեպքը կատարվել է 1955-ին, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի օրերին:

Ավետիք Իսահակյանի օջախում հյուրընկալվում են սփյուռքահայ գործիչներ, գրողներ: Այգում ծխում են խորովածն ու քյաբաբը: Մաղում է աշնանային սառն ու մանր անձրևը: Իսկ ՊԱԿ-ի աշխատակիցը, փողոցի անկյունում կանգնած, հսկում է ելումուտ անողներին՝ աշխատելով բաց չթողնել ոչ մեկին, այնպես, որ հավքն իր թևով, օձն իր պորտով անկարող է առանց իրեն մատնելու թափանցել մեծ բանաստեղծի բնակարանը: Ահա այդ պահին կատարվում է մի զարմանալի երևույթ, որի համար էլ, ասում են, հիմնարկի բծախնդիր ղեկավարները ստիպված են եղել հանել իրենց դիտորդ գործակալին:

avetiq isahakyan

Բացվում է Վարպետի տան շքամուտքի դուռը, և, խորովածը լավաշի մեջ փաթաթած, Վարպետը դուրս է գալիս ու ուղղվում դեպի գործակալը: Մոտենում է և մեկնում խորովածը լրտեսին.

— Վերցրու, տղա՛ս, տեսնում եմ այս ցուրտ ու թաց օրով չարչարվում ես, մի՛ քաշվիր, վերցրո՛ւ…