ՀԱՅ բեմի փայլող տաղանդը․ հայուհի, ով Լոնդոնի հայ համայնքում զբաղվում էր հասրակական գործունեությամբ

Հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը համարվում է հայ բեմի տաղանանդավոր սրտիստներից մեկը։ Սովորել է Երևանի թիվ 3 իգական դպրոցում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։

Խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։

1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում։

1995 թվականին մեկնել է Լոնդոն․ որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ Մահացել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին Լոնդոնում։