Բանաստեղծ, արձակագիր ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇ. Երբևէ լսե՞լ եք ՆՐԱ մասին. Ով էր ՆԱ.

Բանաստեղծ, արձակագիր ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇ կամ Հակոբ Գենջյան ծնվել է Ստավրոպոլում: 1893թ. ավարտել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) թեմական սեմինարիան: Եղել է գրագիր, ուսուցիչ: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ:

1910-ական թվականներին տարվել է ֆուտուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ: «Երվանդ Գոշ» (1911թ.) վիպակում ստեղծել է կյանքի վերանորոգման էկլեկտիկ ուսմունք` համատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանակի անհատապաշտական ու հուսահատական տրամադրություններին:

Գրողի «Կյանքի ջութակը» (1917թ.) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները: «Օրերից առաջ» (1928թ.) երկը փորձ է` իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը: Թարգմանություններ է արել Ուոլթ Ուիթմենից: Հայերենից ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ: Մահացել է Թիֆլիսում: