«Երկրի վիճակն այնպիսին է, որ եթե մենք բոլորս չհամախմբվենք, չենք կարող ակնկալել դրական արդյունքներ». Կարեն Դեմիրճյանի ելույթը Ազգային Ժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1999 թվականի հունիսի 10-ին Կարեն Դեմիրճյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ:

«Ազգային Ժողովը պետք է լինի մեր ժողովրդի կոլեկտիվ միտքը, կոլեկտիվ խորհրդարան, որը յուրաքանչյուր լավ առաջարկություն, ճիշտ առաջարկություն, որը ուղղված է հայրենիքի պրոբլեմների լուծմանը, կքննարկի այնպիսի բարյացակամությամբ, ինչպիսին ենթադրենք մեծամասնության կամ ինչ-որ բլոկի առաջարկությունները: Այդ հարցում ես իմ սկզբունքն ունեմ. պետք է չնայել, թե ով է ասում, պետք է լսել, թե ինչ է ասվում…

Երկրի վիճակն այնպիսին է, որ եթե մենք բոլորս չհամախմբվենք, չհամատեղենք մեր ուժերը, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ: Այսօր ժամանակն է մի անգամ ևս ոգեկոչել Չարենցի հայտնի կոչը. «Ո°վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մենք պետք է հավաքական լինենք, պետք է միավորվենք: Դա չի բացառում երկխոսությունը, դա չի բացառում մրցակցությունը, դա չի բացառում ճիշտ պայքարը, բայց բոլորը պետք է ենթարկվեն մեկ գերագույն նպատակի` ամեն ինչ հայրենիքի համար. ամեն ինչ ժողովրդի համար»: