«Իմ ստեղծագործության աղբյուրը ֆանտազիան է»․ այս ՀԱՅԸ ուղղակի պաշտում էր Կոմիտասին

«Իմ ստեղծագործության իսկական աղբյուրը ֆանտազիան է: Այն խորհրդանիշների, զգացողությունների եւ կերպարների աշխարհ է՝ կապված բնության հետ: Բնությունն է արտիստին ընձեռում ձեւի արտահայտման հնարավորություն»,- ասել է հայ մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանը։

Մեծն Կոմիտասի հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել տաղանդավոր քանդակագործը: Երգահանի կերպարին նա բազմիցս է անդրադարձել՝ հաստոցային քանդակներ, գծանկարներ. «Կոմիտասն ինձ համար սրբություն է, անվերջանալի գագաթ…»:

1988 թ. Երեւանի կոնսերվատորիային կից այգում տեղադրվում է հանճարեղ վարդապետի արձանը՝ հենված հայոց հնամյա ծիրանենուն: Իսկ նրա մեկ այլ Կոմիտասը, որ իր դիպլոմային աշխատանքն էր եւ շահել էր մրցույթում, նշյալ ստեղծագործությունից մեկ տասնամյակ առաջ էր հառնել երգահանի շիրմին՝ նրա անունը կրող հայոց մեծերի պանթեոնում: Հակոբ Սրապյանի հոդվածից։