Լրագրող, պետական գործիչ ԻՈՍԻՖ ԼԱԶՅԱՆ՝ ով դարձավ ստալինյան ռեպրեսիաների զոհ. Ավելին իմացեք հոդվածում.

Լրագրող, պետական գործիչ ԻՈՍԻՖ ԼԱԶՅԱՆ կամ Հովսեփ Լազյան ծնվել է Ախալցխայում: 1905թ-ից եղել է Ախալցիխայի խորհրդային դումայի խմբակի անդամ: 1908թ. զորակոչվել է բանակ: 1908-12թթ Ռիգայում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան քարոզչություն: 1913թ. Ռուսաստանից անցել է Գերմանիա, կապեր հաստատել գերմանական սոցիալ-դեմոկրատների հետ, 1917թ. Բեռլինում մասնակցել է Ռոզա Լյուքսեմբուրգի դասախոսություններին: Նույն թվականին վերադարձել է Ռուսաստան: 1917թ. եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության 8-րդ համագումարի պատգմավոր: 1918թ. նշանակվել է «Կովկասյան կարմիր բանակը» թերթի խմբագր: Նույն թվականին ձերբակալվել է Բաքվի կոմունայի կողմից:

1921թ. փետրվարի 7-ին նշանակվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Եղել է «Չեզոք գոտու» ապստամբության պատասխանատու ղեկավարը, 1921թ. հունիսին մասնակցել Զանգեզուրի ազատագրմանը: 1922թ. սովորել է Մոսկվայի Կոմունիստական կուսակցության կենտկոմին կից դասընթացներում, 1923թ.՝ Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում: 1923-30թթ եղել է կուսակցության Մոսկվայի կոմիտեի բյուրոյի անդամ, մամուլի բաժնի վարիչ, «Ռաբոչայա Մոսկվա» թերթի և «Ռաբոչե-կրեստյանսկի կորրեսպոնդենտ» ամսագրի պատասխանատու խմբագիրը:

1930-34թթ եղել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ, 1934-35թթ` Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան առևտրական ներկայացուցիչ, 1935-37թթ՝ Լոնդոնյան ՏԱԱՍ-ի ղեկավար (Սովետական Միության հեռագրական գործակալություն): 1937թ. նշանակվել է ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի մանկավարժական-ուսումնական բաժնի վարիչ: 1922թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (առաջինը Սովետական Հայաստանում): Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ: 1937թ. նոյեմբերի 7-ին Մոսկվայում ձերբակալվել է, ապա՝ գնդակահարվել: