Մայր Հայաստանի անհայտ բնորդուհին․ ինչպե՞ս գտավ 17-ամյա գեղեցկադեմ աղջկան հայ անվանի քանդակագործը

Հետաքրքիր է, որ Մայր Հայաստան հուշակոթողը բնորդ է ունեցել՝ Եվգենյա Մուրադյան անուն-ազգանունով 17-ամյա գեղեցկադեմ մի աղջիկ, որին քանդակագործը նկատել էր բանջարեղենի խանութում եւ որոշել, որ հենց նա պետք է բնորդի Մայր Հայաստանին: Հետո խնդրելու էր աղջկա մայրիկին՝ աղջկան ուղեկցել իր արվեստանոց, սակայն մայրը թույլ չէր տալու:

Ավելի ուշ Եվգենյան եղբոր հետ էր գնալու արվեստանոց, եւ 4-5 այցի ընթացքում Արա Հարությունյանը քանդակելու էր նրա դեմքը, եւ տեւական աշխատանքներից հետո պատրաստ էր լինելու Հայաստանի ամենաբարձր հուշարձանը:

Արվեստագետի լավագույն ստեղծագործություններից է սպիտակ մարմարից հրաշագործած Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրը, որը համարվում է քաղաքային միջավայրում քանդակային լավագույն օրինակներից մեկը: Այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի:

Դիմաքանդակն արտահայտում է սիրո երգչի ոգեշունչ բանաստեղծական կերպարը, մի գործ, որի բացմանը 1963-ին մասնակցել է երկրի բարձրագույն ղեկավարությունը, հնչել են երգեր, բանաստեղծություններ, ասվել մեծարման խոսքեր։ Հակոբ Սրապյանի հոդվածից։