ՏՐԴԱՏԻ մեկնելու ժամանակ ՆԵՐՈՆ կայսրը նրան առաջարկել էր ընտրել այն բանը, ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում․ միայն իմանաք՝ ինչ է ընտրել ՀԱՅՈՑ արքան

… Հայոց Տրդատ արքան Ներոնի ժամանակներում այցելեց Հռոմ, ուր նրան ընդունեցին հանդիսավոր ու ճոխությամբ, որ նա հավերժ բարեկամ մնա սենատին ու հռոմ ժողովրդին: 

Տրդատ արքան

Չկար քաղաքում դիտարժան մի բան, որ ցույց չտային նրան: Տրդատի մեկնելու ժամանակ կայսրը նրան մատուցեց արտակարգ ընծաներ և, դրանից զատ, առաջարկեց ընտրել այն բանը, ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում, ընդ որում կայսրը երդվեց, որ ինչ էլ խնդրի` մերժում չի ստանա: Եվ Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի, որին տեսել էր թատրոնում և, չհասկանալով նրա արածը, հասկացել էր այն ամենը, ինչ դերասանն արտահայտել էր նշաններով ու շարժումներով: Հյուրն իր խնդրանքը պատճառաբանեց այն բանով, որ իր տիրապետության տակ հավաքված են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, և նրանց պատասխանելու և նրանց հետ խոսելու համար ինքն ստիպված է օգտվել բազում թարգմանիչների ծառայությունից, մինչդեռ այս դերասանը կարող է մեն-մենակ բավարարել բոլորին, քանի որ նա շարժումներով այնպես հիանալի էր ցույց տալիս ամեն ինչ, որ թվում էր` խոսում է մատներով…