ՀԱՅ, ում շնորհիվ էր Խորհրդային Միությունը նվերներ անում հայտնիներին․ նրա շնորհիվ մտորմություն հաստատվեց Հայաստանի ու Իտալիայի միջև

Արա Հարությունյանը իրավամբ մեծ քանդակագործ էր։ Նրա աշխատանքերը այժմ զարդարում են մի շարք մշակութային կառույցների արտաքին ու ներքին հատվածները։ Նրա արվեստը դերակատարում է ունեցել նաեւ միջազգային կապերի հաստատման, ամրապնդման գործում.

1965 թ. նա իր «Պատանեկություն» քանդակը ներկայացնում է Իտալիայում անցկացվող քանդակագործության միջազգային բիենալեում: Մարմարի արդյունահանմամբ հայտնի Կարարա քաղաքում տեսնելով Քրիստոսի անավարտ արձանը՝ առաջարկում է այն տեղափոխել Երեւան: Քաղաքի վարչակազմի ղեկավար Գրիգոր Հասրաթյանը սատարում է քանդակագործին, եւ այսօր հայտնի «Կարարայի ձեռքերը», որպես բարեկամության խորհրդանիշ, տեղադրվում է մայրաքաղաքի օղակաձեւ զբոսայգում:

Երեւանը եւ Կարարան դառնում են քույր քաղաքներ: Իսկ իտալական Կարարայում տեղադրվում է արվեստագետի ստեղծած հուշարձան-աղբյուրը: 1978-ին Հարությունյանը կերտում է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը, որն իր տեղն է գտնում Փարիզի Իվրի արվարձանում:

10 տարի անց ստեղծում է Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը: Խորհրդային Միության անունից է այն նվիրաբերվում Կորասոնին… Այսպիսին է իսկական արվեստի ուժը՝ մերձեցնող, մտերմացնող ու մնայուն: Հակոբ Սրապյանի հոդվածից։