ՀԱՅ պրոֆեսոր, ով դասավանդել է Երևանի լավագույն բուհերում, աշխատել «Սովետական Հայաստան» և «Բանվոր» թերթերում. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Պատմաբան, լրագրող Խիկար Բարսեղյանը ծնվել է 1918 թվականին ՀՀ Շինուհայր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։

1941թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941-44թթ ծառայել է սովետական բանակում։

1944-53թթ աշխատել է «Սովետական Հայաստան», «Բանվոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953-61թթ՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում որպես տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1961-67թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։

1967-70թթ եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը։ 1970թ-ից աշխատել է որպես ՀՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի բաժնի վարիչ։ 1948թ-ից դասավանդել է Երևանի բուհերում։

Եղել է Հայկական ԽՍՀ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Աշխատությունները նվիրված են Անդրկովկասի հեղափոխական շարժումների, բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության խնդիրներին։

1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր)։ Արժանացել է Ս.Վավիլովի, Խ.Աբովյանի անվան մեդալների, 1979թ.՝ Ս.Շահումյանի անվան մրցանակի, 1987թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Մահացել է Երևանում 1996 թվականին: