Շարունակելով իր գեղանկարիչ ՀԱՅՐԻԿԻ ուղին՝ այս ՀԱՅՈՒՀԻՆ դարձավ քանդակագործ. ահա, թե ինչ պարգևների և մրցանակների է ՆԱ արժանացել

Քանդակագործ Մարգարիտա Մատուլյանը ծնվել է 1985թ. հունիսի 7-ին Երևանում: Նա գեղանկարիչ Տիգրան Մատուլյանի դուստրն է:

2002-07թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնում: 2010թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում, Բեյրութում:

Աջից՝ Տիգրան Մուտուլյան

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանի «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում (2006թ., բրոնզե արձանիկների ցուցահանդես), Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում (2010թ., «Թղթե արձանիկներ»), Դանիայի հայկական դեսպանատանը (2016թ.):

2010թ. «Իշխան և իշխանուհի» (պղինձ) ստեղծագործության համար արժանացել է Սբ. Սարգսի տոնին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակին:

Աշխատանքներից են նաև՝ «Զբոսանք» (2010թ., պղինձ), «Պեգաս» (2010թ., բրոնզ), «Դիմակահանդես» (2010թ., թուղթ), «Ձուկ» (2010թ., թուղթ), «Ասպետ» (2010թ., թուղթ), «Ասպետ» (2010թ., թուղթ), «Կրկես» (2011թ., բրոնզ), «Զբոսանք» (2011թ., պղինձ), «Լուսաբաց» (2011թ., բրոնզ), «Ձուկ» (2012թ., պղինձ), «Թագավոր» (2013թ., բրոնզ), «Բու» (2013թ., թուղթ), «Հարսնացու» (2014թ., թուղթ), «Ծաղրածու» (բրոնզ), «Պարուհի» (բրոնզ) և այլն: