«Քո կարծիքով սրանց անունները ինչ կլինի». ԼՈՒՍԱՆԿԱՐ, որի պատմությունն արժե իմանալ

… Ցարսկի փողոցով դուրս եկավ որբերի գաճաճ ու գունատ մի շարք, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով:
Մնացածը Չարենցը լրացրեց.
— Քո կարծիքով սրանց անունները ինչ կլինի:
Ես մտածեցի. դե՝ որբեր են, մեկը Վարազդատ, մյուսը Տիգրան, երրորդը Սարգիս…
— Տիգրան, Վարազդատ, Սարգիս…
— Սխալվում ես… Բոլորի անունն էլ Կարապետ է… այ, 2, 4, 8, 10, 24, 32, երեսուներկուսն էլ Կարապետ են…

«Չարենց-Նամե» գրքից