Մինչ օրս մենք ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ենք սովորում հենց նրա գրքով. ՀԱՅ ականավոր հայագետ, ում ելույթը ՀՀ Ազգային Ժողովում հիմք է հանդիսացել անկախ Հայաստանի պետական դրոշի գույների ընտրության համար

Հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստեփան Սարգսի Մալխասյանցը ծնվել է 1857 թվականին Ախալցխայում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում:

Ախատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ գրել է Ներսիսյան դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաև մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ։ Եղել է Ժողովրդական (հետագայում՝ Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից։ Մի քանի տարի եղել է Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչը, հետագայում տեսուչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան, սակայն ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադարձել է Թիֆլիս ու տեսուչի պաշտոնով աշխատանքի անցել Գայանյան վարժարանում։

1919 թվականին վերջնականապես վերադարձել է Հայաստան, մեկ տարի պաշտոնավարել Ալեքսանդրոպոլի (այժմ՝ Գյումրի) նորաբաց առաջին համալսարանում։ Նրա ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հիմք է հանդիսացել անկախ Հայաստանի (1918-21թթ) պետական դրոշի գույների ընտրության համար: Հայաստանի անկախության վերականգնումից հետո նույն գույներով դրոշը նորից դարձավ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը։

stepan malkhasyanc

Երկար տարիների ուսումնասիրության արդյունք է հայ բառարանագրության կոթողներից մեկը՝ «Հայերեն բացատրական բառարան»-ը (հ.1-4, 1944-45թթ, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1946թ.): Այն ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից հայերենի (երկու տարբերակով) և բարբառների բառամթերքը, հին և նոր փոխառյալ բառերը (պարսկերենից, եբրայերենից, հունարենից, ասորերենից, ռուսերենից և այլ լեզուներից), ոճական կիրառությունները (հաստատված օրինակներով), քերականական և բանասիրական ցուցումներով:

Բառարանն ընդգրկում է հայերենի մոտ 120.000 բառ, որն իր տեսակի մեջ անգերազանցելի է առ այսօր և ունեցել է մի քանի տպագրություն: Որպես համահեղինակ մասնակցել է նաև նեղ մասնագիտական մի շարք բառարանների կազմման աշխատանքներին: Բնագրից թարգմանել է Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (1887թ.), «Մակբեթ» (1892թ.), Գ.Էբերսի «Մարդ եմ» (1898թ.) երկերը: 1940թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (honoris causa՝ երբ գիտական աստիճանը շնորհվում է առանց դիսերտացիա պաշտպանելու, սակայն գիտության բնագավարում մեծ ներդրում կատարելու համար): Եղել է Սբ. Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի անդամ, 1944թ-ից՝ «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ։ 1943թ-ից եղել է ՀՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս: Մահացել է Երևանում: