Այս հայ թարգմանչի ու գրողի շնորհիվ է, որ հայ ընթրցասերները կարողանում են հայերեն կարդալ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները

Անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանի մասին է մեր այս հոդվածը։ Նրա տաղանդն անսպառ էր, իսկ անունը հավերժ կմնա հայ գրական կյանքի պատության մեջ՝ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Ռուբեն Գեորգիի Հովսեփյանը 1962-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Որպես երկրաբան աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66-ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը:

Սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: Աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79-ին` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում:

Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»: