«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադիրը․ ռեժիսոր, ով մրցանակի է արժանացել Ֆրանսիայի նախարարության կողմից

Հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է։ 2004 թվականից («Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման տարեթիվ) մինչև 2018 թվականը եղել է փառատոնի գլխավոր տնօրենը։

2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և մինչև 2018 թվականը եղել փառատոնի գլխավոր տնօրեն։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին։

Խաչատրյանը 1981 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ Հայֆիլմ կինոստուդիայում։

2016 թ. փետրվարի 5-ին ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, 2017 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ։