ՎՐԵԺԻ հետքերով. այս խիզախ ՀԱՅՈՒՀԻՆ դիպուկ կրակով գետնին տապալեց մի քանի թուրքի. ՆՐԱ աչքի առաջ թուրքերը խլել էին հոր և 4 եղբայրների կյանքերը

1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները չեն պահպանվել: Ներկայացնում ենք մայիսյան իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած մի քանի հայ կանանց՝ մեզ հասած կենսագրությունները:

Նուբարը ծնվել էր 1883թ. Վանի Արճեշ քաղաքում։ Վանի կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ սպանել էին հորը եւ 4 եղբայրներին։ Պահպանվել է նրա առաջին ամուսնու ողբերգական ճակատագրի մասին պատմությունը: Զինված թուրքերը հայ տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն:

Սարդարապատի ճակատամարտի քրոնիկոնն ու գործող անձինք - Mediamax.am

Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում: Նուբարին հաջողվում է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` հասնել Ղարս: Ղարսում ամուսնանում է սոգյութլեցի Եկմալյան Շաբոյի հետ, որը Կարսում զինվորական ծառայության մեջ է լինում։ Նրանք գալիս են Սոգյութլու։

1918թ. մայիսի 16-ին Սոգյութլու է մտնում Ալլա փաշայի գլխավորությամբ թուրքական ջոկատը։ Ըստ ականատեսների, Նուբարը տղամարդկանց հետ հավասար կռվում էր թուրքերի դեմ: Կռվի ամենաթեժ տեղում նա, ճարպկորեն տեղից տեղ թռչելով, դիպուկ կրակով իրար հետեւից գետնին էր տապալում առաջ շարժվող թուրքերին:

Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցեցին նաեւ Ղուրշուդյան Ջեյրանը /Ջեյրոն/, Սարգսյան Թարգյուլին, Ենգոյի Վարսիկը, Հովեյի Նոյեմը, Մալխասի Շուշիկը, Խերքոն., Զառոն, Թառոն, Մուրադի Նոյեմը, Կտեյ Մարոն։