ՀԱՅԱՍՏԱՆԻ արվեստի վաստակավոր գործիչ, ում գործերը հնչել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլ երկրներում. նա նույնիսկ եղել է Բուլղարիայի պատվավոր քաղաքացի

Հայ կոմպոզիտոր Ադամ Գեղամի Խուդոյանը ծնվել է 1921 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում, Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն է եղել և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը: Բազմիցս գործուղվել է արտասահման: Նրա գործերը հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում և այլուր՝ լավագույն մենակատարների, անսամբլների և նվագախմբերի կատարմամբ:

adam khudoyan

Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ («Սևան», 1951թ., «Արա լեռ», 1994թ.) և կամերային ժանրերում` Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլ գործեր: Եղել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի: Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2000 թվականին Երևանում: