Պատերազմում անմահացած ՀԵՐՈՍ ԱԼԵՆԻ ԵՂԲԱՅՐԸ՝ Դավիթը, հաղթել է միջազգային մրցույթում և ծածանել ՀԱՅՈՑ Եռագույնը. դիտե՛ք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Ալեն Մարգարյանիի կրտսեր եղբայրը՝ Դավիթը, հաղթանակ է տարել միջազգային մրցույթում՝ ծածանելով հայոց եռագույնը։

Նրա մայրը՝ Նազելի Տերտերյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ՝ կից կատարելով գրառում.

«Իմ հպարտությունն իմ զավակներն են Հերոս ԱԼԵնԻՍ հերոս եղբայր Դավիթս։ Դավիթիս հաղթանակը բեմում էր՝ գավաթը գլխավերևում հայոց եռագույնը ծածանելով 19 պետությոն! 300 մասնակից…»։