Հաճախ երաժշտագետների զավակներն են դառնում հայտնի երաժիշտներ, բայց այս հայուհու պարագայում այդպես չէ

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Քիմ Քաշքաշյանի տաղանդը դեռ մանկուց է ձևավորվել։ Սկզբում ուզում էր կլարնետ նվագել, բայց քանի որ բավարար գումար չկար այն գնելու համար, նա վերցնում է ընտանիքի մեկ այլ անդամի կողմից լքված մի ջութակ, եւ այդ օրվանից նրա աշխարհն ավելի է հարստանում։

Հաճախ երաժշտագետների զավակներն են դառնում հայտնի երաժիշտներ, սակայն Քիմի պարագայում այդպես չէ։ Չնայած նա հիշում է իր հորաքրոջն ու հորը՝ տանն ու եկեղեցում երգելիս, այնուամենայնիվ, Քիմն իր ընտանիքի առաջին արհեստավարժ երաժիշտն է։

Քաշքաշյանը գովասանքի է արժանացել իսպանական եւ արգենտինական հայտնի երգերի իր նուրբ եւ յուրօրինակ կատարումների համար, ինչպես նաեւ ժամանակակից  կոմպոզիտորների գործերը լավագույնս ներկայացնելու համար՝ Փարթ, Շնիտկե, Կուրթագ, Լիգետի, Պենդերեցկի եւ Մանսուրյան։

Քաշքաշյանը ձայնագրել է շուրջ 30 ալբոմ, շատերը՝ ECM ու այլ շատ հայտնի ապրանքանիշերի հետ համագործակցությամբ։ Քիմի յուրօրինակ ոճը պարբերաբար ուղեկցել է աշխարհի մեծագույն նվագախմբերին (Բեռլինի, Նյու Յորքի, Տոկիոյի) ու քառյակներին (Գվարնիերիի, Տոկիոյի), եւ նա նվագել է հռչակավոր գործընկերների հետ՝ Յո Յո Մա եւ Գիդոն Կրեմեր։  Աղբյուրը՝ https://auroraprize.com/։