Խորհրդային ավիաշինության ակունքների մոտ կանգնած ՀԱՅՈՒՀԻՆ. ճանաչենք «ԵՐԿԱԹԵ ԱՎԻԱԼԵԴԻ»-ին

Խոսքը բազմաթիվ թռչող սարքերի նախագծողներից մեկի՝ Ելիզավետա Շախատունու, մասին է: Հայուհին իր հարյուրամյակից երկու ամիս առաջ մահացավ, իսկ դադարեցրեց աշխատանքի գնալ, երբ ութսունն անց էր։ Աշխատանքն այդքան էլ կանացի չէր։

Նա ծնվել է 1911 թվականին Էրիվանում, ուսուցչուհու ու քաղաքական գործչի ընտանիքում։ Հայրը՝ Ավետը Շախատունին, դաշնակցականների գաղափարակիրներից էր։ Ոչ դասավանդումը, ոչ էլ, առավել ևս, քաղաքականությունն աղջկան չէին հետաքրքրում, իսկ ինժեների աշխատանքը նրան հոգեհարազատ էր։ Այդ տարվածության մեջ մեծ դերակատարություն է ունեցել հորեղբայրը, որն Ավետի մահից հետո աղջկան ու մորը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։

Հորեղբայրը Մոսկվայում Տուպոկևի բյուրոյում կոնստրուկտոր էր աշխատում, ամեն կերպ խրախուսում էր Լիզայի հետաքրքրությունը ինժեներիայի հանդեպ, թեև նա չէր կարող ենթադրել անգամ, ինչի կհանգի այդ հետաքրքրությունը։

Հետո այդ հետաքրքրությունը տարվածության վերածվեց ու զբաղեցրեց սովորական աղջկական զբաղմունքների տեղը։ Ելիզավետան երկու տարի սովորել է Երևանի պետհամալսարանի ինժեներական ֆակուլտետում։ Պոլիտեխնիկական համալսարանը դեռ չէր բացվել և ինժեներներ ԵՊՀ-ում էին պատրաստում։

Առաջին հնգամյակն էր ընթանում ու երիտասարդները «վարակվել» էին ավիացիայի հիվանդությամբ։ Այդ դեռ շատ երիտասարդ աղջնակը համարձակվեց գնալ դեպի իր երազանքը։ Նրա կարգախոսն էր՝ «ինքնաթիռներին ընդառաջ»։ Ու այն բերեց Շախատունուն Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, ընդ որում՝ նրան միանգամից երկրորդ կուրս ընդունեցին։ Շախատունին ավարտեց ավիացիոն ինստիտուտը 1935 թվականին գերազանցությամբ՝ ստանալով ինքնաթիռաշինության ինժեների դիպլոմ։

1930-ի կեսերին խորհրդային ինքնաթիռաշինությունը ծաղկունք էր ապրում։ Ելազավետա Շախատունին շատ ճիշտ իր տեղը գտավ այն ժամանակվա, ինչպես հիմա կասեին՝ «թրենդում»՝ աշխատանքը սկսելով Իլյուշինի գործարանում, որտեղից տեղափոխվեց մի ուրիշ գործարան, որտեղ սավառնակներ էին պատրաստում։ 1939-ին գործարանը ինչ-ինչ պատճառներով փակվեց, ու Շախատունին աշխատանքի անցավ Ս․Ա․ Լավոչկինի մոտ, որտեղ և ինժեների կարգավիճակում մասնակցում էր LaGG-3 կործանիչի ստեղծման աշխատանքներին։ 1941  թվականին նա Կաունաս է մեկնում հատուկ նախագծի մասնակցելու  ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի մոտ, որը հետագայում դարձավ պրոֆեսոր ու ակադեմիկոս, իսկ շուտով նաև նրա ամուսինը։

Պատերազմի ժամանակ Շախատունին սավառնակներ է նախագծում։ Եռանդուն ու գործին նվիրված կինը շուտով պատասխանատու գործի է անցնում՝ նա առաջատար ինժեներ – կոնստրուկտոր է դառնում սկավառակային կոնստրուկցիաների ամրության հաշվարկի գծով։

1942 թվականին Անտոնովի ղեկավարությամբ ու Շախատունու անմիջական մասնակցությամբ Տ-60 սկավառակն է ստեղծվում։ Բանն այն է, որ ոչ մի պետություն այն ժամանակ նմանատիպ տրանսպորտ չուներ, ու այդ համարձակ նախաձեռնությունը մասնագետների հիացմունքն է առաջացնում։

1943-թվականին Ժողկոմիսարիատի առաջարկով ու Օ․Անտոնովի անձնական խնդրանքով Շախատունին անցնում է Ա․Յակովլևի գլխավորած կոնստրուկտորների հատուկ բյուրո, որտեղ ռազմաճակատի համար կործանիչների նոր տեսակ էր ստեղծվում։ Բյուրոյի գլխավոր ինժեներն այն ժամանակ Հարություն Տեր – Մարգարյանն էր, որը շատ բան էր արել խորհրդային ինքնաթիռների մշակման ու արտադրության գործում։

Պատերազմից հետո Յակովլևի ԿԲ-ի հիման վրա Անտոնովի, Շախատունու ու Էսկինի ղեկավարությամբ ստեղծվեց ԿՆ «ԱՆ»-ը։ Բայց մինչ այդ նրանք պետք է ստեղծեին աշխարհում ամենահայտնի ինքնաթիռներից մեկը՝ ԱՆ-2-ը, որը անվանել են «Աննուշկա» կամ «Կուկուրուզնիկ»։

«Ինձ համար Ան-2-ը մինչ այժմ մնում է ամենագեղեցիկ ու ամենասիրելի արարածը։ Ասես երեխա լինի։ Մենք օր ու գիշեր աշխատանքի վայրում էինք անցկացնում։ Միայն այն ժամանակ ես որոշեցի Անյային ունենամ ու ֆիզարձակուրդ գնացի․․․ երկու շաբաթով»,- այն տարիներին հիշում էր Շախատունին։

Հետո էլ աղմկոտ հաղթանակներ եղան։ Անտոնովի նոր մեքենան, որն առաջին անգամ ներկայացվեց 1965 թվականին ու զարմացրեց բոլորին։ «Ան – 22  Անտեյ» ինքնաթիռն ավելի քան 250 տոննա թռիչքային քաշ ուներ ու կարող էր 80 տոննա բեռ օդ բարձրացնել։ Ավելին, 1967 թվականին ինքնաթիռը բեռնատարության ռեկորդ սահմանեց՝ 100 տոննա։ Հետագայում այդ հսկայի ռեկորդների թիվը քառասունի հասավ։

Ելիզավետա Շախատունին ամբողջ ուժով աշխատել է գրեթե մինչև 85 տարեկանը, սակայն հետո էլ երկար տարիներ նրա մոտ խորհրդատվության էին գալիս։ Նա ուղիղ մի դար ապրեց ու մահացավ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին Կիևում, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական մատուռում տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը։ Ծիսակատարությունը տեղի ունեցավ ըստ հայկական ավանդույթների ու լեգենդար ավիակոնստրուկտորի գերեզմանին հատուկ Հայաստանից բերված հող դրվեց։

Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից: