Վիեննայում ծնված ՀԱՅ տաղանդավոր քույրերը. այս ՀԱՅՈՒՀԻՆ եղել է դաշնակահար և երգչուհի Բաբայանների քույրը, ճանաչեցի՞ք ՆՐԱՆ

Գեղանկարչուհի Արմինիա (Արմենուհի Կարբոնել) Բաբայանը ծնվել է 1876 թվականին Վիեննայում: 

Նա եղել է դաշնակահար Շուշանիկ Բաբայանի և դաշնակահար, օպերային երգչուհի Մարգարիտ Բաբայանի քույրը:

Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսում, ապա` Դրեզդենում։ Ավելի ուշ հաստատվել է Փարիզում, սովորել Ժուլիան ակադեմիայում:

1926թ., 1928թ., 1929թ. և 1931թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում: Հեղինակել է դիմանկարներ` «Լուի Լալուա» (1926թ.), «Մանուել դը Ֆալիա», «Ձեռագործով կինը», Բնանկարներ` «Արևոտ փողոց», «Հյուսիսային ծովափ» և այլն:

Դիմանկարներից երկուսը` «Արշակ Չոպանյան» և «Սոֆի Բաբայան» (1920թ.), գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

Մահացել է Փարիզում 1971 թվականին: