Հենց այս ՀԱՅՆ է 23 տարի շարունակ փորձարկել «ՄիԳ» ռազմական ինքնաթիռները. գիտե՞ք՝ ով է ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ

Լուսանկարում Ստեփան Միկոյանն է, ով ծնվել է 1922 թվականին Թբիլիսիում։ 1941 թվականին ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, իսկ նույն տարվա դեկտեմբերին մեկնել է ռազմաճակատ։

Պատերազմի մասնակցությունը

1942 թվականի հունվարի 16-ին նրա ինքնաթիռը սխալմամբ խոցել էր խորհրդային օդաչու Մ. Ա. Ռոդիոնովը։ Միկոյանին հաջողվել էր այրվող ինքնաթիռը տեղ հասցնել, սակայն ինքը 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել։

1942 թ-ի հոկտեմբերին 14 մարտական թռիչք է իրականացրել, 3 օդային մարտ է մղել, խմբի կազմում հակառակորդի 6 ինքնաթիռ է խոցել։

1942 թվականի նոյեմբերին կապիտան Միկոյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1944 թվականի օգոստոսին Կարմիր աստղ է ստացել կարևոր թռիչքներ իրականացնելու համար։ Պատերազմն «ավարտել» է մարտական 2 շքանշանով։

1978 թվականից «Մոլնիա» գիտաարտադրական միության ավագ կոնստրուկտորի պաշտոնն է զբաղեցրել։ «Բուրանի» տիեզերական թռիչքի ժամանակ օդանավի վայրէջքի պատասխանատուն է եղել։

«ՄիԳ» ինքնաթիռների փորձարկումը

Միկոյանը 23 տարի շարունակ փորձարկել է «ՄիԳ» ռազմական ինքնաթիռները։ «ՄիԳ»-երի պետական փորձարկումներ անցկացնելու համար 1975 թվականին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նա թռիչքներ է կատարել ընդհուպ մինչև 1978 թվականը։

Ստեփան Միկոյանն ուներ 4 եղբայր, որոնք բոլորը նույնպես իրենց դերակատարությունն են ունեցել խորհրդային ավիացիայի զարգացման գործում։ Բոլորը Ստեփանից շուտ են մահացել։