ՀԱՅ խորհրդային կոմպոզիտոր, ով պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով. ճանաչեցի՞ք մեր ժողովրդական արտիստին

Հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Գուրգեն Հովհաննեսի Միրզոյանը ծնվել է 1911 թվականին Թիֆլիսում: Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում:

Եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար: Տարիներ շարունակ Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլը:

gurgen mirzoyan

Դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից, ինչպես նաև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանների ժողողովրդական գործիքների բաժնում: Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: