ՀԱՅ բեմի սիրված արտիստներից մեկը, ով ճանաչվեց «Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ դերասան» և ՀԱՅԻ անունը բարձր պահեց ողջ աշխարհում. ՆՐԱ դերերից որո՞նք են տպավորվել

Հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ու բազմաթիվ հուղիչ, աղդեցիկ ու գեղեցիկ դերերի հեղինակ Վանիկ Մկրտչյանի մասին ենք ուզում պատմել այս հոդվածում:

Վանիկ Վարազդատի Մկրտչյանը ծնվել է  1950 թվականին: 1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, միաժամանակ՝ 2008 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում։

ՊԱՐԳԵՎՆԵՐ՝

  • 2010 թվականին Պաղտասար աղբարի դերակատարման համար ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»` ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ (2010)
  • Երևանի քաղաքապետի պատվոգիր (2010)
  • ՀՀ վաստակավոր արտիստ (2011)

Հանդիսատեսի կողմից գնահատված ու սիրված մեծ արտիստը կյանքից հեռացավ 2020 թվականին: