Մեծանուն ՀԱՅԻ ուսուցիչները եղել են ռուս հայտնի նկարիչներ. ՆԱ եղել է ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը, ճանաչե՛ք ՆՐԱՆ

Գեղանկարիչ Մանուկ (Էմանուել) Ալաջալովը 1862 թվականին Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով):

1883-90թթ սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1902թ-ից դասավանդել է Ստրոգանովյան ուսումնարանում: Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նրա ուսուցիչներն են եղել հանրահայտ ռուս նկարիչներ Ա.Սավրասովը, Վ.Մակովսկին, Ի.Պրյանիշնիկովը, որոնց շնորհիվ նրա մեջ սեր է ծնվել ռուսական բնապատկերների հանդեպ:

Պատկերել է մերձմոսկովյան վայրերի բնությունը: Բնանկարներից են` «Իջևանատան մոտ», «Վաղ գարուն», «Ամառը գյուղում», «Լուսնկա գիշեր», «Ձմեռ», «Ձմեռը գյուղում», «Գարնանամուտ» (1900թ., Տրետյակովյան պատկերասրահ), «Ամառ» և այլն, որոնք քնարական են, իրենց բնույթով մոտ ռուսական բնանկարչության այն դպրոցին, որ գլխավորել է նրա ժամանակակից Ի.Լևիտանը։

Նկարչի գործերը ցուցադրվել են ռուս նկարիչների միության նկարահանդեսներում: 1893թ-ից եղել է Մոսկովյան նկարիչների ընկերության, 1927թ-ից` Ռեալիստ նկարիչների միության և «Среда» գեղարվեստական խմբակի անդամ: 1903թ. դարձել է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը:

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 1887թ. և 1889թ. արժանացել է փոքր, 1890-91թթ` մեծ արծաթե մեդալների: Գործերից պահվում են մի շարք երկրների թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Մոսկվայում 1934 թվականին: