Անվանի ընտանիքի զավակ՝ Արա Շիրազ. գիտե՞ք, թե ում ՈՐԴԻՆ է ՆԱ և ինչով է զբաղվել

Քանդակագործ Արա Շիրազը (Արամազդ Կարապետյան) ծնվել է 1941 թվականին Երևանում: Նա եղել է բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին:

1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

Մոր` Սիլվա Կապուտիկյանի հետ

Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Գործերից են` «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն:

Գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի ազգային պատկերասրահում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ: 

Ձախից` Ռոբերտ Էլիբեկյան, Ռուբեն Գևորգյանց, Մարտին Վարդազարյան, Արա Շիրազ

1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1979թ.` Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, 2009թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

Մահացել է Երևանում 2014 թվականին: