Փոքրիկ ՀԱՅՈՐԴԻ Միքայելի նկատմամբ ոչ ոք չի կարող անտարբեր մնալ. տեսեք, թե ինչ ՌԵԿՈՐԴՆԵՐ է մեր գիտունիկը գրանցել և ինչ պարգևների է արժանացել

Էջմիածնեցի տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ։ Միքայել Հակոբյանը անկախ փոքր տարիքից հասցրել է հայտնի դառնալ։ Ով գիտի, գուցե նա հենց այն մարդն է, ով կփոխի պատմության ընթացքը…

Գլուխ հանել նկարչական արվեստից, անգիր իմանալ Մենդելևի պարբերական աղյուսակը, գումարել և հանել 7-անիշ թվերը, ինչպես նաև պատմել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հրաշքների մասին. այս ամենը 7-ամյա Միքայել Հակոբյանի համար սովորական բան է։

7-ամյա Միքայել Հակոբյանը Էջմիածին քաղաքից դարձել է «Վունդերկինդներ» նոր շոուի 10 մասնակիցներից մեկը։ Հաղորդումը թողարկվել է «Պյատնիցա» հեռուստաալիքով: Նրան ընտրել են առցանց քասթինգի արդյունքներով՝ 110 հայտերից։

երբ Միքայելը մրցույթի ժամանակ արտասանեց հայ բանաստեղծ Պարույր Սևակի բանաստեղծություններից մի հատված, Բեդրոս Ֆիլիպովիչը չկարողացավ զսպել արցունքները։

Նկարահանումներից հետո Մոսկվայի հայ համայնքն առանձին հանդիպում է կազմակերպել Միքայելի հետ: Նրան պարգևատրել են պատվոգրերով ու հոբելյանական ոսկե մեդալով։

Միքայելը յոթ տարեկան է, նա էքստեռնով մեկ տարվա ընթացքում միանգամից երկու դասարան է ավարտել: Սեպտեմբերի 1-ին տղան երրորդ դասարան է գնացել։ Երազում է ամենագետ դառնալ ու տիեզերք թռչել։ Նրա սիրելի մոլորակը Մարսն է։ Միքայելը սահմանել է բազմաթիվ ռեկորդներ, որոնք տեղ են գտել «Դյուցազնագիրք» հայկական ռեկորդների ժողովածուում։ Իր առաջին ռեկորդը սահմանել է չորս տարեկանում։

Միքայելը սիրում է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, և դա նրա նախասիրությունների ոչ ամբողջական ցանկն է։ Տղան նաև ուսումնասիրում է աշխարհի քարտեզը, կարող է ժամերով պատմել նկարչության ուղղությունների մասին, մեջբերում է դասականներին, կարդում և թարգմանում է անգլերենից հայերեն և ռուսերեն լեզուներով, մեծ թվեր է բազմապատկում, գումարում ու հանում։ 3,5 տարեկանից նա զբաղվում է շախմատով։

Sputnik Armenia