Ամերիկաբնակ հայուհին, ով համարվում է աշխարհի առաջատար երաժիշտներից մեկը

Հայերը երկրագնդի տարբեր վայրերում էլ աչքի են ընկնում իրենց տաղանդներով։ Կերտում են իրենց ապագան ու իրենց անունը թողնում համաշխարհային պատմության մեջ։ Տաղանդավոր մեր հայուհիների թվում իր պատվավոր տեղն ունի Քիմ Քաշքաշյանը։

Ամերիկահայերի ընտանիքում ծնված Քիմ Քաշքաշյանը, որպես աշխարհի առաջատար երաժիշտ, համաշխարհային համբավ ունի. շատերը նրան համարում են երկրագնդի ամենաշնորհալի ալտահար։ 2013թ. նա արժանացավ Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային մենանվագ» անվանակարգում՝ իր «Կուրթագ եւ Լիգետի. երաժշտություն ալտի համար» ձայնագրության համար:

Սա նրա առաջին կամ միակ հաղթանակը չէ, նրա բազմաթիվ հաջողություններից է նաեւ 2001թ. Կանի դասական երաժշտության մրցանակը՝ «Մենակատարը նվագախմբի հետ» ձայնագրության պրեմիերայի համար։

Քիմը հաճախել է Ինտերլոքենի հայտնի Գեղարվեստի ակադեմիան եւ ավարտել է Փիբոդի երաժշտական կոնսերվատորիան ու Ֆիլադելֆիայի Երաժշտական Նոր դպրոցը։ Փոքր ժամանակ ուզել է կլարնետ նվագել, բայց նոր գործիք ձեռք բերելը չափազանց թանկ կլիներ իր ընտանիքի համար։ Այդպես էլ ձևավորվել է նրա սերը ալտի հանդեպ։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։