«Անգամ 2 անգամ ծանր վիրավորվելուց հետո չթողեց դիրքը, ընդամենը 18 տարեկան, բայց մեծերի հետ հավասար էր կռվում». ՀԵՐՈՍ Արամը զոհվեց, որ մենք ապրենք

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Արամ Տարոնի Թորոսյան:

Հերոս Արամը ծնվել է 2002 թվականին Երևանում: 2020 թվականի հուլիսին նա զորակչվում է բանակ, բայց ո՞վ կմտածեր, որ ընդամենը մի քանի ամիս անց նա ստիպված է լինելու դժոխքի միջով անցել: Նա մասնակցել է ամենաթեժ մարտերին՝ Շուշի, Քարանտիկ, Հադրութ:

Անգամ 2 անգամ ծանր վիրավորվելուց հետո չի թողել դիրքը, ընդամենը 18 տարեկան էր, բայց մեծերի հետ հավասար էր կռվում: Նրանք հայտնվել են շրջափակման մեջ ու հենց այդտեղ էլ հերոսաբար զոհվել:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական են: