«Ընտանիքի հետ վերջին անգամ խոսեց, ինչպես միշտ դուխ ու հույս տվեց, բայց քաջի պես ընկավ 1 օր անց». ՀԵՐՈՍ Հարությունը զոհվեց Արցախի գրկում՝ Արցախի համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք հայրենիքի համար կյանքը չխնայած անմար լույսերից ևս մեկին. Հարություն Համլետի Կարապետյան:

Հերոս Հարությունը պայմանագրային էր: Ծնվել է 1996 թվականին Գյումրիում: Նա հայերնիքի սուրբ պաշտպաններից մեկն էր ու երբ լսեց պատերազմի լուրը, առաջիններից մեկը մեկնեց առաջնագիծ, որ պաշտապանի հայող հողը:

Նա ծառայում էր Մատաղիսում ու հենց այդտեղ է եղել պատերազմի օրերին: Նա կռվում էր քաջաբար: Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին, իսկ ընդամենը 1 օր անց նա ընկել է հերոսի մահով՝ հոկտեմբերի 11-ին՝ Արցախի գրկում, Արցախի համար:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական են: