«Հոկտեմբերի 3-ին Պռոշյանի կամավորական ջոկատի հետ մեկնեց առաջնագիծ ու կռվեց ամենաթեժ կետերում». ՀԵՐՈՍ Սուրենը իրեն չխնայեց ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Սուրեն Արտաշեսի Վանցյան:

Ծնվել է 1996 թվականին մայրաքաղաք Երևանում: Հոկտեմբերի 3-ին Պռոշյանի դաշնակցական ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ ու կռվել Վարանգաթաղի առաջնագծում:

Նա պաշտպանել է Լուսասազ ռազմական նշանակություն մեծագույն նշանակություն ունեցող բարձունքը: Բայց հերոսը իրեն էլ չխնայեց հայրենիքի համար: Նա քաջաբար ընկել է Հոկտեմբերի 6-ին՝ Արցախի գրկում, Արցախի համար:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական են: