Ամբողջ կյանքը ՀԱՅ կինոարվեստին նվիրած անվանի գործիչը․ Հենրիկ Մալյանի կյանքի պատմությունը

Հենրիկ Մալյանը հայ կինոարվեստի տիտաններից է համարվում։ Նա սկզբում որպես ռեժիսոր աշխատել է Հայֆիլմ-ում։ Իսկ հետո 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրել է «Մալյան թատրոն-ստուդիա»։

Ու առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։

1982 թվականին դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, իսկ 1971–1988 թվականներին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ։

1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը։ Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։