«1915-ին, երբ թաքնված են եղել, վտանգի ժամանակ երեխայի լացի ձայնը չեն կարողացել կտրել․․․»․ հայուհու կյանքի պատմությունը

Ձեզ ենք ներկայացնում Հրանտ Դինքի կնոջ կյանքի պատմությունը։ Նրա նախնիները նույնպես կոտորածից փրկվածներ են եղել։ Ապրել են արաբների հետ լեռներում։ Ու այդպես կարողացել են փրկվել թուրքերի ջարդերից։

«1915-ին, երբ թաքնված են եղել, մեծ մայրիկիս քույրը փոքր երեխա է ունեցել, ու վտանգի ժամանակ երեխայի լացի ձայնը չեն կարողացել կտրել: Սկեսուր մայրիկը երեխային ձեռքից առել է, որպեսզի ձայն չհանի, ու չգտնվեն այդ ձայնի միջոցով, ու…  չեմ կարող այդ բառը ասել… մի խոսքով՝ այդ երեխային կորցնում են»,- ընտանիքի ապրած սարսափների մասին պատմում է Ռաքելը Դինքը:

Ռաքելի հայրը` Սիյամենթը, եւ մայրը` Դելալը, վեց երեխա են ունենում: Ընտանիքի երկրորդ զավակ Ռաքելն ութ տարեկան էր,  երբ հիվանդության պատճառով մահանում է մայրը: Նրա հայրը կրկին ամուսնանում է եւ ունենում եւս յոթ զավակ: Ընտանիքում ո՛չ հայերեն են իմացել, ո՛չ էլ թուրքերեն՝ խոսել են միայն քրդերեն: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։