Մեր հայրենակիցը համարվում է աշխարհի առաջատար երաժշտական փառատոնների մշտական մասնակիցը

Աշխարհի առաջատար երաժշտական փառատոնների մշտական մասնակիցներից է մեր հայրենակցուհի Քիմ Քաշքաշյանը։ Նա դասավանդել է Ինդիանայի Բլումինգթոն համալսարանում եւ Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում։ 2000թ.-ից նա ալտ ու կամերային երաժշտություն է դասավանդում Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում։ 

Քաշքաշյանների ընտանիքը, շատ այլ հայերի նման, վերապրել է ցեղասպանությունը՝ մասամբ հարեւանների ու ծանոթների բարի կամքով։ Երբեմն կառավարությունում ծանոթ ունեցող ազդեցիկ ընկերը կարող էր կյանքի ու մահվան միջնորդ դառնալ՝ արեւմուտք փախուստի կամ դաժան ճակատագրի քմահաճույքին մնալու եզրագծին։

Քիմի հայրական պապ Տիգրան Հուշհուշյանը կրթված ու բավականին լավ կապեր ունեցող մարդ էր։ Նա ամուսնացել էր Ռաքել Քյուրքչյանի (օրիորդական ազգանունը՝ Ասլանյան) հետ եւ ուներ երկու զավակ՝ Արտավազդն ու Մերին։ Նշենք, որ Քիմ Քաշքաշյանին ճանաչում են բոլորը՝ իսպանայում ու արգենտինայում։ Նա ունի հանդիսատեսների ու երկրպագուների հոծ բանակ։ Նրան բոլորը սիրում են հայտնի երգերի իր նուրբ ու յուրօրինակ կատարումամբ։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։