Եռանկյուն թևով առաջին խորհրդային ինքնաթիռի՝ ստեղծողը ՀԱՅ էր. մի ԼԵԳԵՆԴԻ պատմություն, որն արժե իմանալ

ՄիԳ-երի ստեղծման պատմությունը

1993թ-ի դեկտեմբերին Մոսկվայի Ավիախիմի անվան թիվ 1 ավիագործարանում ստեղծվել է հատուկ կոնստրուկտորային բաժին` Ի-200 արագ կործանիչը նախագծելու և կառուցելու համար։ Խնդիրը հեշտ չէր. Ի-200-ը պետք է արագությամբ գերազանցեր ոչ միայն խորհրդային, այլ նաև արտասահմանյան ինքնաթիռներին։

Բյուրոյի պետ է նշանակվել Արտեմ Միկոյանը, իսկ նրա տեղակալ` Միխայիլ Գուրևիչը։

Առաջին նման կործանիչը ներկայացվել է 1939թ-ի մարտի 31-ին, իսկ ապրիլի 5-ին փորձարկող օդաչուն այն օդ է բարձրացրել։ Արդյունքները գերազանցել են բոլոր սպասումները։ Ավիախիմի անվան թիվ 1 ավիագործարանում սկսվել է այդ ինքնաթիռի սերիական արտադրություն, այն հետագայում ստացել է ՄիԳ-1 անվանումը` ավիակոնստրուկտորների ազգանունների առաջին տառերով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Միկոյանի և Գուրևիչի բյուրոյում մշակվել է կատարելագործված ՄիԳ-3 ինքնաթիռը։ Հենց այս կործանիչով է անվանի խորհրդային օդաչու Ալեքսանդր Պոկրիշինը կատարել իր առաջին հաղթարշավը` կործանելով գերմանական Մե-109Ե։

Կոնստրուկտորային բյուրոն շարունակել է մշտապես նոր կործանիչներ ստեղծել։ ՄիԳ-15-ը դարձել է առաջին ռեակտիվ, իսկ ՄիԳ-19-ն էլ առաջին գերձայնային ինքնաթիռը։

ՄիԳ-21-ը եռանկյուն թևով առաջին խորհրդային ինքնաթիռն է։ Այն մշակվել է 1950-ականների կեսին և դարձել աշխարհում ամենատարածված գերձայնային մարտական ինքնաթիռը։

Հովհաննես Միկոյանի ղեկավարությամբ 1972-1982թթ-ին ԽՍՀՄ-ում մշակվել են ՄիԳ-29-ի տարբեր մոդիֆիկացիաներ։ Դրանց հուսալիությունը գերազանցել է այդ ժամանակ աշխարհում եղած համաշխարհային ամենաբարձր ցուցանիշը։

Ավիակոնստրուկտորները յուրացրել են նաև աշխատանքի սկզբունքորեն նոր տեսակ` ինքնաթիռի արտաքին տեսքի ձևավորում` արտասահմանյան պատվիրատուի պահանջով։ Ներկա պահին ստեղծվել են ՄիԳ-29-ի կործանիչի 1600 տարբեր տեսակներ։

Այնուհետև «ՄիԳ» կոնստրուկտորային բյուրոյում մշակվել է ՄիԳ-31-ը` չորրորդ սերնդի խորհրդային արտադրության առաջին կործանիչ-կալանիչը: Այն միջին և մեծ հեռավորություններում օդային թիրախները որսալու և ոչնչացնելու համար է` ցերեկով և գիշերով, անկախ եղանակային պարզ և բարդ պայմաններից: