Հիշո՞ւմ եք գեղանկարիչ ՎՈԼՈԴՅԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ. Գիտեք որ ՆՐԱ կտավներով է զարդարված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը.

Գեղանկարիչ ՎՈԼՈԴՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանի եղբայրը: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1977թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2004թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործել է կոմպոզիցիայի, նատյուրմորտի, դիմանկարի, գրաֆիկայի բնագավառներում:

Գործերից են` «Կոնդն էլ է կառուցվում» (1967թ.), «Ազովստալի աշխատավորները» (1971թ.), «Լճի մոտ» (1977թ.), «Ինքնադիմանկար» (1980թ.), «Մենուետ» (1981թ.), «Հին Կոնդում», «Ռեքվիեմ» (1981թ.), «Հայացք» (1999թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (2005թ.), «Վերմակ են կարում» գեղանկարները, «Լիտվական ռապսոդիա» (1980թ., ՀՆՄ 1-ին մրցանակ), «Հին Երևան» (1982թ., ՀՆՄ 2-րդ մրցանակ), «Երևանին» նկարաշարերը (1984թ., ՀՆՄ 1-ին մրցանակ) և այլն:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Դոնեցկում (1986թ.), Մարիուպոլում (1986թ., Ուկրաինա), Նեպալում (1989թ.), Երևանում (1989թ., 1998թ., 2002թ., 2004թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: 2004թ-ից Եղել է բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի անդամ: Մահացել է Երևանում: