«Չթողեց տղերքին. վիրավոր ընկերոջը մեջքին դրած տարել է 35 կմ ու դուրս բերել շրջափակումից». ընդամենը 18-ամյա ՀԵՐՈՍ Էդգարը գնաց գիտակցված մահվան

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին. Էդգար Սամվելի Պետրոսյան:

Մեր հերոս Էդգարը ծնվել է 2002 թվականին քաղաք Աբովյանում: Զորակոչվել էր բանակ 2020 թվականի հուլիսին: Ընդամենը մի քանի ամսվա ծառաողը պիտի դժոխքի միջով անցներ: Զինվորական ծառայությունն անցկացնում էր Սանասարում (Կուբաթլու): Պատերազմի օրերին եղել է Ջրականում:

Հոկտեմբերի 3-ին զինակիցների հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ: Ընկերը վիրավոր էր, ու նա հրաժարվեց նրան թողնել շրջափակման մեջ: Վիրավոր ընկերոջը մեջքին դրած տարել է 35 կմ ու դուրս բերել:

Նա իրեն էլ չխնայեց ընկերների ու հայրենիքի համար: Նա զոհվեց քաջաբար 2 օր անց՝ հոկտեմբերի 5-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական են: