Քաշքաշյաների ընտանիքի պատմությունը․ ինչպե՞ս նրանք իրենց բարեկամի շնորհիվ կարողացան փրկվել կոտորածներից

Քաշքաշյանների ընտանիքը ապրում էր Թուրքիայում։ Նրանք ազդեցիկ ծանոթ կամ էլ ընտանիքի լավ բարեկամ ունեին կառավարությունում, ով նրանց փրկեց կոտորածների ժամանակ և օգնեց փախուստի հարցում։ Հայտնի երաժիշտ Քիմ Քաշքաշյանի հայրական պապը՝ Տիգրանը ամուսնացել էր Ռաքել Քյուրքչյանի հետ։

Տիգրանի ծանոթների մեջ մի կարեւոր հույն վաճառական կար՝ Անաստաս էֆենդին. հարգված մարդկանց այսպես էին դիմում Օսմանյան կայսրությունում։ Այս մարդը կարեւոր դեր ունեցավ ընտանիքի փրկության հարցում։ 

Երբ սկսվեցին տեղահանությունները, Անաստաս էֆենդին կարողացավ հետաձգել ընտանիքի տեղահանման օրը. նրանք մի քանի ամիս թաքնված էին ֆերմաներից մեկի անասնագոմում։ Ի վերջո, Անաստաս էֆենդին Թուրքիայի կառավարությունում լավ պաշտոններ զբաղեցնող ընկերների աջակցությամբ Ռաքելին ու Մերիին օգնում է երկրից դուրս գնալ։

Այդ տարիներին կորել են Ռաքելի երեք քույրերը։ Վերջինս շարունակում է իր ճանապարհը դեպի Բոստոն, որտեղ էլ իրենց գոյությունը կարողացան պահպանել ուլունքագործությամբ ու կարի ֆաբրիկայում աշխատելով։  Աղբյուրը՝ https://auroraprize.com/։