«43 թվականի սկիզբն էր։ Ես հրետամարտկոցի պետն էի»․ ինչպե՞ս ՀԱՅ հետախույզը պրկեց ռուս սպային

Հայրենական մեծ պատերազմի 94–ամյա վետերան և «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը գլխավորում է Հայաստանի վետերանների միությունը։ Ազատ ժամանակ գրեթե չունի. միությունում միշտ անելիք կա, իսկ տանը նա իր նոր գիրքն է գրում. աշխարհին պատմելու շատ բան ունի։

«43 թվականի սկիզբն էր։ Ես հրետամարտկոցի պետն էի։ Ինձ իր մոտ կանչեց հրետանու գնդի շտաբի պետ մայոր Պոպովն ու ասաց` Ալեքսանդրովկա գյուղն ազատագրել ենք։ Մոտեցեք Ալեքսանդրովկա գյուղին, գիշերեք ու առավոտյան սկսեք հարձակումը», — պատմեց Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցին։

Հետախույզների խումբը` լեյտենանտ Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնեց առաջադրանքը կատարելու, բայց խումբը հայտնվեց շրջափակման մեջ ու չկարողացավ հասնել նպատակակետին։ Հանձնարարությունը տված սպան սխալ տվյալներ էր փոխանցել. գյուղն ազատագրված չէր։

Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ Պետրոսյանի ղեկավարած խումբը դուրս գա շրջափակումից և Պետրոսյանն էլ պարգևատրվի «Կարմիր աստղ» շքանշանով։

Շարունակությունը կարող եք դիտել այստեղ։