«Թուրքիայում փոքր պրոբլեմ երբ լինում էր, անմիջապես ասում էին` «թշնամի հայ»․ Դինքի կնոջ պատմությունները «Ակօս»-ի ստեղծման մասին

Հրանտ Դինքը զբաղվում էր գրական գործունեությամբ, գրում Պոլսի «Մարմարա» հայկական օրաթերթում: Քաղաքական հայացքների համար 80-ականներին երեք անգամ բանտարկվում է: 1993-ին ընկերներով հիմնում են «Արաս» հրատարակչատունը: 1996-ին, զգալով Թուրքիայի հանրությանը հայկական խնդիրներին ծանոթացնելու կարեւորությունը, հիմնադրում է Թուրքիայի առաջին հայկական թուրքերեն շաբաթաթերթը` «Ակօս»-ը:

«Թուրքիայում փոքր պրոբլեմ երբ լինում էր, անմիջապես ասում էին` «թշնամի հայ»: Հային թշնամի սարքելով` իրենք իրենց քաղաքականությունն էին անում: Սա Հրանտի համար կարեւոր նյութ դարձավ՝ թե պետք է մենք մեզ ցույց տանք, մեզնից պետք է սովորեն մեր խնդիրները, մեր ով լինելը»,- ամուսնու մտորումների մասին հիշում է Ռաքել Դինքը:

«Ակօսի» առաջին համարը լույս է տեսնում Սուրբ Զատիկի օրը. «Առաջին էջի գլխագիրն էր` «Ահա ձեզ համար ակոս բացեցինք, ով բարի հունդ ունի, թող բերի, ցանի»: «Ակօսը» դեռ շարունակվում է, բայց ինքը… »: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։