«Անշուշտ ապրիլի 23-ները հատուկ են ինձ համար: Այդ օրը նաեւ իմ եւ իմ շատ սիրելի կնոջ ամուսնության օրն է»․ ՀԱՅ, ով պայքարեց մինչև վերջ

Պսակադրությունից բազում տարիներ անց «Ակօսի» համարներից մեկում Հրանտ Դինքը գրելու էր. «Անշուշտ ապրիլի 23-ները հատուկ են ինձ համար: Այդ օրը նաեւ իմ եւ իմ շատ սիրելի կնոջ ամուսնության օրն է: Ապրիլի 23-ը ապրիլի 24-ին միացնող գիշերը մեր առաջնեկին լույս աշխարհ բերելու գիշերն էր: Ո՛չ ապրիլի 23-ն էր, ո՛չ էլ ապրիլի 24-ը. երեւի այդ պահը ապրիլի 23.5-ն էր»:

Նրանք «Քամփ Արմեն» ճամբարում էին ծանոթացել։ Երբ ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանը ձերբակալվում է (պետությունը նրան մեղադրում էր ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ), Հրանտ եւ Ռաքել Դինքերը հանձն են առնում ճամբարի խնամակալությունը մինչեւ 1983 թվականը, երբ պետությունը վերջնականապես փակում է ճամբարն ու հայ համայնքից խլում սեփականության իրավունքը։

Բայց հետո 2015թ. ճամբարի տարածքի սեփականատերը որոշել էր քանդել ճամբարի շենքը, սակայն Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով 175 օր տեւած պայքարից հետո ճամբարը վերադարձվեց հայկական համայնքին: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։