«Հայրս ուզում էր գտնել արաբ ընտանիքի ժառանգներին ու շնորհակալություն հայտնել, բայց դա մեզ դեռ չի հաջողվել»․կոտորածից փրկվածները

Ռումինիայի ամենահայտնի մարդկանցից մեկը մեր հայրենակից Վարուժան Փամբուկչյանն է։ Նա մասնակցում է համայնքի մշակութային կյանքին։ «Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսին մեզ մոտ տեղի է ունենում Հայկական փողոցի հայտնի փառատոնը, որը 2-5 օր է տեւում։ Մոտ երեսուն հազար մարդ է հավաքվում, նրանց շարքերում մեծ թվով ռումինացիներ կան։

Փառատոնի պարտադիր ծրագրում է հայկական դուդուկը։ Առաջին անգամ դուդուկ լսել եմ հինգ տարեկանում, այդ օրվանից հայկական երաժշտությունը հատուկ տեղ է գրավում իմ կյանքում։ Ինքս էլ եմ մի քիչ երգում»,- խոստովանում է քաղաքական գործիչը։ Նա նաև պատմել է իր ընտանիքի, արմատների, տատի ու պապի մասին։ Նշենք, որ Վարուժանը Ցեղասպանություն տեսած ընտանիքի զավակ է։

«Տատիկն ու պապիկը շատ քիչ էին խոսում իրենց երիտասարդության ողբերգական իրադարձությունների մասին: Հայրիկիս հետ շատ էինք ուզում գտնել նրանց (արաբ ընտանիքի) ժառանգներին եւ շնորհակալություն հայտնել, սակայն, ցավոք, դա մեզ չի հաջողվել»,- ասում է Փամբուկչյանը:

«Ո´չ հայրս, ո´չ ես այդպես էլ չենք իմացել այն մարդկանց անունները, ովքեր փրկել են մեր ընտանիքը: Պապս չէր հիշատակում նրանց անունները, որպեսզի չվնասի նրանց»: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։