Աշխարհահռչակ ՀԱՅ դիրիժոր, ով, թողնելով դրսում ունեցած փառքը, ելույթ ունեցավ ՀԱՅ նվագախմբի հետ. ՆՐԱ առաջ խոնարհվել են աշխարհի հռչակավոր բեմերում

Փիթեր Ունջյանը երաժշտական աշխարհում ճանաչված է իր բազմակողմանի գործունեությամբ որպես դիրիժոր, ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու:  Ամրապնդելով իր կապերը Կոլորադո նահանգի հետ, որպես Colorado Symphony-ի գլխավոր դիրիժոր և Colorado Music Festival-ի երաժշտական ղեկավար, Ունջյանը կարողացավ իրականացնել 20/21թթ. համավարակի ամառային համերգները վիրտուալ ձևաչափով:

14 տարի հանդիսանալով Toronto Symphony-ի Երաժշտական ղեկավարը, իսկ ներկայումս կրելով Պատվավոր դիրիժորի կոչումը, Ունջյանն այս նվագախումբը դարձրել է Տորոնտոյի ստեղծագործական կյանքի կենտրոն:

Ունջյանը հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2014-ին տեղի ունեցավ նվագախմբի հյուսիս-ամերիկյան նվագախմբի առաջին ելույթը Ռեյկյավիկի Harpa Hall-ում. 2012-2018-ին Ունջյանը եղել է Royal Scottish National Orchestra-ի (RSNO) Երաժշտական ղեկավարը, որի ընթացքում նա կիրառել է նվագախմբի ուրույն համագործակցային ծրագրավորում:

Փիթեր Ունջյանը իրականացրել է RSNO նվագախմբի հյուրախաղերը Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում, Եվրոպայում: Մասնակցել է Bregenz Festival, Dresden Festival, Ինսբռուկի, Բերգամոյի, Լյուբլյանի և այլ փառատոների: Այս նվագախմբի հետ Ունջյանի, որպես Երաժշտական ղեկավարի վերջին ելույթը, տեղի է ունեցել 2018-ին BBC Proms-ում, որտեղ նա ղեկավարել է Բրիտտենի մեծակտավ «Պատերազմական ռեքվիեմը»:

ԵՎ նրա բուռն գործունեության մեջ ամենամեծ գնահատանքին արժանի է նրա այն, որ նրա հայացքը միշտ ուղղված է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Աշխարհի փառքերը թողնելով՝ նա բազմիցս եկել է Հայաստան ու ելույթ ունեցել Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Նախորդ համերգաշրջաններում Փիթեր Ունջյանը հանդես է եկել Orchestre de la Suisse Romande, Iceland Symphony, Դեթրոյտի, Ատլանտայի, Սենթ Լուիզի, Բալթիմորի, Ինդիապոլիսի, Միլվոկիի և Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 2021-ի ձմռանը վերսկսվեց Ունջյանի նվագախմբային գործունեությունը Ատլանտայի, Կոլորադոյի, Ինդիանապոլիսի և Դալլասի սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ ինտերնետային հեռարձակումով: Լինելով նվիրյալ մանկավարժ, Ունջյանը մշտապես ղեկավարում է Յեյլի, Ջուլիարդի, Քըրթիսի և New World symphony նվագախմբերը:

Մինչև դիրիժորական գործունեության անցնելը, Փիթեր Ունջյանը 14 տարի եղել է Տոկիոյի լարային քառյակի Առաջին ջութակահարը: