Հիշեցի՞ք ՀԱՅ անվանի ԴԵՐԱՍԱՆ Հովակ Գալոյանին. ՆԱ խաղացել է ամենահայտնի ներկայացումներում և ֆիլմերում, դրանցից որո՞նք եք դիտել

Դերասան Հովակ Գալոյանը ծնվել է 1924 թվականին Երևանում:

1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Թոռան` Հովակ Գալոյանի հետ
Փարսիղի դերը (Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ»), Սուրեն Ավետիսյանի (Դարչո) հետ

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), «Խաթաբալա» (Զամբախով), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ռագոժին), Մ.Գորկու «Արևի զավակները» (Ռոման), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Վելուտոս), «Ջոն արք» (Բաստարդ), «Լիր արքա», «Օթելլո», Վ.Փափազյանի «Ժայռ», Դ.Ղազազյանի «Խաչատուր Աբովյան», Գ.Բորյանի «Նույն հարկի տակ», Ե.Չարենցի «Դեպի ապագան», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան», Ն.Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա», Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», Շիլլերի «Ավազակներ», Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» և այլն:

Ռագոժինի դերը (Ֆ.Դոստոևսկու «Ապուշը»), 1968թ.

Նկաահանվել է ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979թ.), «Ձորի Միրոն» (1980թ.):

Բարխուդարի դերը (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Մետաքսյա Սիմոնյանի (Սուսան) հետ

1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է Երևանում 1992 թվականին: