Տաղանդավոր դերասանուհու ոչ պակաս անվանի ԱՄՈՒՍԻՆԸ, ով աշխատել է «Հայֆիլմում», ինչպես նաև Սունդուկյանի թատրոնում. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխանյան) ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի ամուսինը:

1918թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ուսումնարանը, 1927թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1920թ. արտանկարել է Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: 1927թ. տեղափոխվել է Երևան: 

Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ձևավորել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» և այլ ներկայացումներ:

Եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Գիքոր» (1932թ.), «Կիկոս» (1933թ.) ֆիլմերի նկարիչը: Հեղինակել է Վանո Խոջաբեկյանի (1930թ.), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանի (1945թ.) դիմաքանդակները:

1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում 1954 թվականին: