Գիտե՞ք թե հնում ինչպես են կատարվել հարսանեկան արարողությունները եթե տանը նոր ՄԱՀԱՑԱԾ հարազատ է եղել. Դա հատուկ ԾԻՍԱԿԱՐԳ էր, որը ՊԱՐՏԱԴԻՐ էր. Հետաքրքիր մանրամասները ՀՈԴՎԱԾՈՒՄ.

Հայ կենցաղում հնուց ի վեր կա մի սովորություն. երբ ընտանիքի հատկապես միակ տղան ամուսնանում էր հոր մահից հետո, հարսանիքի առավոտյան՝ առագաստ մտնելուց առաջ, դեռ արևը չծագած, նա առանց հայտարարելու, երբեմն նույնիսկ գաղտնի, իր հետ տանելով միայն մտերիմ տղամարդկանց, հոգևոր հորը, քավորին, վերցնելով խմիչք (հավանաբար օղի)՝ գնում էր գերեզմանատուն՝ հոր գերեզմանին այցի:

Ըստ ասացողների՝ նախ հոգևոր հայրը օրհնել է՝ գերեզմանը խնկարկելով: Օրհնելուց հետո, օղիով լիքը բաժակներն առած, մեկ առ մեկ բոլոր ներկաները մոտեցել են գերեզմանին, ըմպել կեսը, մնացորդը լցրել գերեզմանին: Այդ արարողության ժամանակ սազանդարները նվագել ու երգել են հատուկ երգեր:

Փոքր անց հնչել է խիստ հանդիսավոր մի պարեղանակ, դանդաղ ու համաչափ տեմպի մեջ, կարծես հրավիրելով փեսային մոտենալու: Նորափեսան գերեզմանի շուրջը մի պտույտ կատարելուց հետո բարձրացել է շիրմաքարի վրա և պարել:

*Նյութը վերցված է Ժենյա Խաչատրյանի «Ծիսական պարը հայոց հավատալիքների համատեքստում» աշխատությունից։