ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ դերասանուհի Մայրանուշը նկարահանվել է բոլորիս հայտնի «Ոսկե ցլիկ» և «Երջանկության մեխանիկա» ֆիլմերում. գիտե՞ք, թե ում ԿԻՆՆ է ՆԱ եղել

Դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նա եղել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը:

1937թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Տեսարան Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա» ներկայացումից, 1951թ.

Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Փափազյանի «Ժայռ» (Թերեզա) և այլն:

«Վարդանանք» ներկայացումից

Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Ժայռը» (1973թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) ֆիլմերում:

«Ոսկե ցլիկ» ֆիլմից (1955թ.)

1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Մահացել է Երևանում 1990 թվականին: