ՀԱՅԵՐ ՋԱՆ, էլի կրել ենք․ ճանաչենք Իտալիայում կազմակերպված մրցույթում առաջին մրցանակի արժանացած ՀԱՅՈՒՀՈՒՆ (տեսանյութ)

Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանն Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում կայացած Պիետրո Արջենտոյի անվան երաժիշտ-կատարողների 24-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և հատուկ կրթաթոշակի։

Հիշեցնենք, որ ամենամյա մրցույթը հիմնադրվել է 1998 թվականին և կրում է իտալացի հանրահայտ դիրիժոր Պիետրո Արջենտոյի անունը։ Մրցույթը Ալինկ-Արգերիխ հիմնադրամի անդամ է։ Այս տարի այն անցկացվել է տարբեր կատեգորիաներով` դաշնակահարներ, վոկալ և կամերային երաժշտություն, որին մասնակցել են ավելի քան 30 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից:

Այժմ տասնութամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) բարձրագույն երաժշտական դպրոցում` Վոլֆրամ Շմիթ Լեոնարդիի դասարանում, ինչպես նաև դասեր է առնում անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։