ՀԱՅ, ով դարձավ Ռումինիայում հայտնի ու կարևոր դեմք․ նա ավելի քան 600 օրենսդրական փոփոխությունների հեղինակ է

Մեր հայրենակիցները աչքի են ընկնում աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք իրենց արվեստով ու կարիերայում հասած հաջողություններով զարմացնում են բոլորին։ Նրանց թվում է Վարուժան Փամբուկչյանը։

Վարուժան Փամբուկչյանը՝ Ռումինիայի խորհրդարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի նախագահն է։ Նա ավելի քան 600 օրենսդրական փոփոխությունների հեղինակ է: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարգարոսի եւ Տիգրանուհու թոռն է եւ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:

Վարուժանը մշտապես հանրօգուտ գործունեություն է ծավալել՝ լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետ: Նրա դերն անփոխարինելի է Ռումինիայի պատմության մեջ։ Մեր հայրենակցի շնորհիվ Ռումինիայի Սենատը օրինագիծ է ընդունել հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման մասին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։