«Տեսավ իր ՀԱՅՐԵՆԻՔԻ ծանր դրությունը ու խնդրեց, որ իրեն ամենաթեժ կետը տանեն, բայց երանի՜ թե չգնար». ՀԵՐՈՍ Գորիսը ընդամենը 19 տարեկան էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Գորիս Հովսեփյան:

Մեր հերոս Գորիսը հետախույզ էր: Ծնվել է 2001 թվականին Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղասում: 2019 թվականին: Տեսակով պայքարող էր, նպատակասլաց, անձնուրաց, օժտված էր մարդկային բարձր արժեքներով։ Գիտակցելով պարքը հայրենիքի առաջ, զորակոչվում է հայոց բանակ: Ծառայում էր Ասկերանի զորամասում՝ «чёрный дельфин» հետախուզական խմբում։ Ծառայության ընթացքում բարձրակարգ կարգապահության և մարտական պատրաստվածության շնորհիվ արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։

Ու սեպտեմբեր 27…

Հերոսը, տեսնելով հայրենիքի ծանր դրությունը, ինքնակամ խնդրում է, որ իրան ավելի թեժ կետ տեղափոխեն ու մեկնում է Հադրութ, բայց երանի թե չգնար…

Իր ջոկատի հետ մինչև վերջին շունչը կռիվ տալով նա ընկել է հոկտմբերի 12-ին՝ մինչև վերջ հրաժարվելով ծնկի գալ թշնամու առաջ:

Հետմահու ԱՀ նախագահ՝ Ա. Հարությունյանի հրամանագրով պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար արժանացել է «Արիության համար» մեդալի։

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: